«Իմ դե՞մ եք ախռանա հանում, որ մուտքս փակեն, հա. Բագրատ Միկոյանը Քոչարյանի փողերով նիկոլական է աշխատում. Վահե Մակարյան
- Armen Sukiasyan

- 2 hours ago
- 1 min read

Այս անմեղ երկոտանու դեմքով արարածը, որ հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի աշխատողը, իրականում, մամուլի հանդեպ իր անտակտ ու «դեգեներատ» վերաբերմունքով վնասում է իր շեֆին` Ռոբերտ Քոչարյանին ու նրա ձևավորած «հաղթական» թիմին:
Նա փաստացի ուտում է Քոչարյանի փողերն ու թքում ամբողջ թիմի քարոզչության վրա: Կարճ ասած` թաքնված նիկոլական է, որը Քոչարյանի փողերով Նիկոլի օգտին է աշխատում և Նիկոլի ջրաղացին է ջուր լցնում:
Սրան ու սրա նմաններին մինչև հիմա դեռ թվում է, թե Քոչարյանը, որ պետության հաշվին ախռանա ունի ու ուղեկցող մեքենաներով է շրջում, կողքն էլ փողով ծափ տվող մանկլավիկներ է պահում, ուրեմն դեռ իշխանության է, ինքն էլ Բաղրամյան 26-ում իր առանձին կաբինետն ունի: Ու մի հատ էլ ինձ ասում է` «տեղը չե՞ս բերում ում հետ ես խոսում»:
Դու մի քիչ համբերի, այ փողկապով «բռնապետ», ես քո քթից էնքան կբերեմ, որ շատ մանրամասն տեղը կբերես` ով ով է: Տենց դուխով տղա ես/եք, գնացեք շեֆիդ բառի բուն իմաստով քֆրտող իբր «քաղաքագետների» դեմը առեք, ամեն օր եթեր են մտնում ու ամենավերջին բառերն են ասում ձեր հասցեին և անպատիժ մնում:
Իմ դե՞մ եք ախռանա հանում, որ մուտքս փակեն, հա՞: Իսկ Քոչարյանը տեղյա՞կ է քո ինքնիրավչությունից, թե՞ ինքն է իր իշխանության տարիների հովերի տակ` նման հրահանգ տվել քեզ:
Ի դեպ, հարգանքներս Քոչարյանի անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցներին, որոնք իրենց շատ կոռեկտ պահեցին իմ հանդեպ, ես էլ չցանկացա այլևս ավելորդ սրել իավիճակը, քանզի նրանց հետ որևէ խնդիր չունեմ ես:
Իսկ Բագրատը դեռ երկար կհիշի էս ամեն ինչը, մինչը որ իր ուղեղի փոքր ծալքերին կհասնեն կամ բրթելով, ստիպելով կհասցվեն որոշ տարրական ճշմարտություններ:




















