top of page

Երկրաշարժ` Հայաստան-Վրաստան սահմանային գոտում. զգացվել է Շիրակում

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 2, 2024
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:38-ին (Գրինվիչի  ժամանակով հոկտեմբերի 1-ին, ժամը 23։38-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․13⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3,7 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ 4-5 բալ ուժգնությամբ։

1/3214
bottom of page