top of page

«Միայն կարելի է պատկերացնել, թե ինչ դժվարությունների միջով է անցնում»․ Տիգրան Աբրահամյան

Jan 12
1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն 3-րդ օրն է` Նարեկ Սամսոնյանը հացադուլում է: Նա այս պահին մենախցում է և միայն կարելի է պատկերացնել, թե ինչ զգացողությունների և դժվարությունների միջով է անցնում:


Շատերն այս քայլը ծայրահեղ համարեցին, սակայն մյուս կողմից` երկրում ստեղծված բռնատիրական կարգն ու իշխանության բերած խաղի պայմանները, թույլ չեն տալիս առաջնորդվել միայն պայքարի դասական կանոններով, որի դրսևորումներից մեկն էլ հացադուլն է:


Առողջություն, ուժ և ամուր նյարդեր Նարեկին` իր ընտրած ճանապարհը հաջող անցնելու և իր բարդությունները նպատակին ծառայեցնելու համար:


Ազատությո՛ւն Նարեկին, Վազգենին և մեր բոլոր քաղբանտարկյալներին»։


 
 
1/3798
bottom of page