top of page

«Հայաստանի անվտանգությունը՝ Էփշտեյնի սկանդալից կախված»․ Ոսկան Սարգսյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 3h
  • 1 min read

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի անվտանգությունը՝ Էփշտեյնի սկանդալից կախված․


Սյունիքով միջանցքը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ Թրամփի ճանապարհը, ինչպես Իլհամ Ալիևն է ասում՝ Զանգեզուրի միջանցքը կախված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական ապագայից։ Սա էլ իր հերթին կապված է Էփշտեյնի սկանդալի հետ։ Դոնալդ Թրամփը Էփշտեյնի պատմությունը բնութագրել է որպես «մահացած թեմա»: Սակայն այդ «մահացած թեմայով» արդեն 2,5 միլիոն փաստաթուղթ է հրապարակվել, որոնց մի մասը սարսափելի է։ Երբ ԱՄՆ նախկին նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և Թրամփի միասին անկողնում լուսանկարը հրապարակվեց, Քլինթոնը համաձայնվեց այդ գործով ցուցմունք տալ։ Նոյեմբերին ԱՄՆ կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են, որում Հանրապետական կուսակցությունը, Թրամփը հաստատ պարտվելու են։ Դե ենթադրեք, թե դրանից հետո ինչ է լինելու Թրամփի, Թրամփի ճանապարհի, Սյունիքի և Հայաստանի անվտանգության հետ»։

 
 
bottom of page