top of page

«Ես պատրաստ եմ»․ Զելենսկին՝ ընտրությունների մասին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 7 hours ago
  • 1 min read
ree

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է գնալ ընտրությունների, սակայն դրանց անցկացումը կախված է երկու հիմնական պայմաններից՝ անվտանգությունից և օրենսդրական փոփոխություններից։ Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

Զելենսկու խոսքով՝ պնդումները, թե իշխանությունը «կառչել է աթոռից» և դրա պատճառով է, որ պատերազմը չի ավարտվում, ոչ ադեկվատ են։ Նա նշել է, որ ընտրությունները կարող են կայանալ միայն այն պայմաններում, երբ քաղաքացիների անվտանգության համար երաշխիքներ լինեն։

Զելենսկին հայտարարել է, որ դիմում է ԱՄՆ-ին և եվրոպացի գործընկերներին՝ խնդրանքով օգնելու ապահովել ընտրությունների անցկացման պայմանները։

«Այդ դեպքում 60-90 օրվա ընթացքում Ուկրաինան պատրաստ կլինի դրանց անցկացմանը»,- ասել է նա։

Զելենսկին նաև կոչ է արել խորհրդարանի անդամներին պատրաստել օրենսդրական առաջարկներ ռազմական դրության ժամանակ ընտրությունների մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ։

 
 
1/3180
bottom of page