top of page

Եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ՝ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ ակտիվացնելու Ղարաբաղյան շարժումը. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում

  • 1 hour ago
  • 1 min read

Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ՝ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը: Այս մասին Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Տասնյակ հազար քաղաքացիներ՝ տրվելով բարձրաստիճան հոգևորականների և նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, ովքեր պնդում էին, թե Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ և դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին՝ դուրս էին եկել փողոց:

Դուք կարող եք պատկերացնել, թե ինչ էր դա նշանակում 2018 թվականին ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ իշխանության հասած մեր Կառավարության ու քաղաքական թիմի համար: Իսկ ինչպե՞ս մենք լուծեցինք խնդիրը, մենք խոսեցինք մեր գործատուի՝ ժողովրդի հետ, և հիմա Տավուշի մարզի Կիրանց գյուղը, որը եկղեցական ընդդիմադիր շարժման առաջնորդները իրենց սիմվոլն էին դարձրել՝ մարդկանց համոզելով, թե գյուղը դատակվելու է ու լքվելու, սահմանազատումից հետո տների մոտ 50 տոկոսի աճ է ունեցել Կառավարության աջակցությամբ: Այսօր բացարձակապես խաղաղ, անվտանգ ու գունագեղ բնակավայր է, իսկ հնամյա եկեղեցիները վերականգնվում են կամ նորոգվում»,- նշել է նա:

 
 
1/3395
bottom of page