Չեն կարողանում հակա բան գտնել ու կապում են այն մարդկանց հետ, ում հանդեպ հասարակության մի մասն ունի հակասական վերաբերմունք. Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան Սամվել Կարապետյանին Ռոբերտ Քոչարյանի հետ կապելո
- 1 hour ago
- 1 min read

Սամվել Կարապետյանի մասին այս հայտարարությունը այն ապացույցն է, որ չեն կարողանում մարդու հետ կապված բան գտնեն ու կապում են այն մարդկանց հետ, ում հանդեպ հասարակության մի մասն ունի հակասական վերաբերմունք:
Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իշխանականների այն պնդմանը, որ Սամվել Կարապետյանի ընտրություններին մասնակցության ակնկալիքը ձայներ հավաքելն ու Ռոբերտ Քոչարյանին վարչապետ դարձնելն է:
«Սամվել Կարապետյանն աշխատել է ամենալայն մասշտաբով ու այսքան ժամանակ, 8 ամսվա ընթացքում որևէ բան չեն գտել, չեն կարողանում հակա բան ասել իր մասին, բացասական բան չեն գտնում»,- նշել է նա:




















