Պետք է ընտրություն կատարել՝ փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ, թե լճացում, աղքատություն, վախ հարևաններից Նիկոլ Փաշինյանի հետ․ Նարեկ Կարապետյան
- 5 hours ago
- 1 min read

Մարդիկ կան, որ մտածում են՝ մեր ազգը քնել է, իսկ իրեն կարող են քնած ժամանակ ուզածներն անել, այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Մեր երկրին պետք են աշխատատեղեր, որպեսզի մարդիկ չգնան օտար երկրներ, մեր երկիրը ունենալու է 300,000 նոր աշխատատեղ, որ մարդիկ մնան, աշխատեն Հայաստանաով մեկ, հայերը վերադառնալու են, աշխատանքով մենք կհասնանենք դրան։
Փոփոխություն է պետք մեր երկրում տիրող մթնոլորտում, վիրավորանքը և արժանապատվություն ոտնահարելը թե համացանցում, թե համացանցից դուրս պետք է վերանա, մենք այնպիսի ազգ չենք, որ հանդուրժենք դա։ Փոփոխություն է պետք առողջապահության և կրթության ոլորտներում, առողջությունը նախընտրական նվեր չէ, դա պարտք է մեր երկրի առանց այն էլ քիչ մեր ժողովորդին, պահել առողջ, վստահ եմ, որ ներդրումներից եկած հարկերից մենք կարող ենք թույլ տալ մասսայական առողջության ապահավում մեր երկրում»,-ասել է նա։
Նարեկ Կարապետյանը նշեց, որ մարդիկ պետք է ընտրություն կատարեն՝ փոփոխություն Սամվել Կարապետյանի հետ, թե լճացում, աղքատություն, անարգանք իրար հանդեպ, վախ հարևաններից Նիկոլ Փաշինյանի հետ։
Նարեկ Կարապետյանը, վերցնելով Հայոց Եռագույնը, ազդարարեց՝ հավատարիմ են իրենց առաքելությանն ու հայ ժողովրդի համար սուրբ արժեքներին. «Մեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում»։




















