Այսօր կաթը վաճառվում է նույն գնով, ինչ 15 տարի առաջ. Նարեկ Կարապետյանը՝ Ճամբարակում
- 7 hours ago
- 1 min read

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կարևորել է աշխատատեղերի ստեղծումը, որպեսզի մարդիկ մնան ու ապրեն համայնքում։
«Կարևորը աշխատատեղն է, որ մարդը մնա համայնքում։ Աշխատատեղ, որը կբերի լավ աշխատավարձ, եթե աշխատավարձ չի ստանում մարդը, ինչքան էլ ուզում ես ճանապարհները սարքես, մարդը թողնելու ա գնա, էդ մարդը աղքատության մեջ ա լինելու», -նշել է նա։
Ճամբարակում շատերը զբաղում են անասնապահությամբ, սակայն դա բավարար եկամուտ չի ապահովում։
«Այսօր նույն գնով է կաթը վաճառում, ինչ 15 տարի առաջ»,-նկատել է Նարեկ Կարապետյանն ու ճամբարակցիներին ներկայացրել, թե ինչ փոփոխություններ են իրենք իրականացնելու խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տոնելու դեպքում։




















