top of page

Նիկոլ, այս ինչքան քեզ պապաներ են պետք, այ մարդ, որ գան, քո քարոզարշավը փրկեն. Թաթոյան

May 25
1 min read

«Նիկոլ, այս ինչքան քեզ պապաներ են պետք, այ մարդ, որ գան, քո քարոզարշավը փրկեն։ Սկզբում Վենսը, հետո Մակրոնը, հիմա էլ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիո՞ն»,- ուղիղ եթերում ասում է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։

Այնուհետև նա շարունակում է. «Դու աչքիս նենց ես արել, որ վերջում էն քո իսկական պապան՝ Ալիևն էլ է գալու, քո համար քարոզարշավ անի։ Տղամարդություն չունես ինքնուրույն քո քարոզարշավն առաջ տանել»։

Այնուհետև Թաթոյանը դիմում է  ընտրողներին. «Մենք պետք է որոշենք մեր ապագան, այլ ոչ թե օտարները` ո´չ Վենսը, ո´չ Մակրոնը, ո´չ Ռուբիոն չեն կարող դա անել, չպետք է շարժվեք որևէ օտարի նախընտրությամբ:

Ոչ ոք չի կարող մեր փոխարեն որոշում կայացնել, իրավունք չունեն որոշեն մեր երկրի ճակատագիրը»։ 

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել ոն, որ մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:


 
 
1/3798
bottom of page