top of page

Մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար, Սամվել Կարապետյանի համար որևէ ակտիվ, գումար կամ ընկերություն այնքան կարևոր չէ, որքան իր համոզմունքները․ Նարեկ Կարապետյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Մեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար, դատարանի բակում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Այս պահին դատարանը քննում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման հարցը։

«Մինչև Սամվել Կարապետյանի հայտարարությունը ՀԷՑ-ի հետ կապված որևէ բան չէր ասվում, պրոցեսը սկսվեց հայտարարությունից հետո։ Այն, ինչ կատարվում է ՀԷՑ-ի հետ, հետևանք է Սամվել Կարապետյանի հայտարարության, որ ինքը պաշտպանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Մենք պատրաստ ենք կրելու այ հետևանքները, որ եղավ մեր բիզնեսի համար»,- նշել է նա։

Նարեկ Կարապետյանը նշել է, որ Սամվել Կարապետյանի համար որևէ ակտիվ, գումար կամ ընկերություն այնքան կարևոր չէ, որքան իր համոզմունքները։

1/3132
bottom of page