Բայրամովը եւս մեկնում է Կատար
Apr 29, 2024
1 min read

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատարի Պետություն։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այցի շրջանակներում Ջեյհուն Բայրամովը կմասնակցի և ելույթ կունենա Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի Հանրապետության հետ Արաբական տնտեսական համագործակցության ֆորումի երրորդ հանդիպմանը։
Ֆորումը տեղի կունենա Դոհայում ապրիլի 30-ին։ Համաժողովի շրջանակներում Բայրամովը նաև երկկողմ հանդիպումներ կունենա։
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այս օրերին գտնվում է Կատարում։




















