top of page

Լույս աշխարհ է եկել հերոս Էրիկ Խաչատրյանի քույրը

Jul 31, 2024
1 min read

Քիչ առաջ լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված հերոս Էրիկ Խաչատրյանի քույրը։ Էրիկը Չարենցավանից էր, 2020 թ․ պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող էր։ Էրիկի նահատակվելուց 4 տարի անց՝ 2024 թվականի հուլիսի 31-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը լույս աշխարհ եկավ նրա քույրը, որին անվանակոչել են Էրիկա։ 

Ուրախալի լուրը MediaHub-ին հայտնեց Էրիկի ու Էրիկայի հայրը՝ Էմիլ Խաչատրյանը։ Նա նշեց, որ երեխայի և մոր մոտ ամեն ինչ կարգին է, երկուսն էլ իրենց լավ են զգում։ 

1/3798
bottom of page