top of page

Ածխաթթու գազի արտանետումներից «մտահոգված» բնապահպան ակտիվիստները ներկ են լցրել Լիոնել Մեսսիի առանձնատան վրա

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Aug 6, 2024
  • 1 min read

Իսպանական Futuro Vegetal բնապահպանական կազմակերպության ակտիվիստները ներկ են լցրել Իբիցա կղզում գտնվող արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի առանձնատան ճակատային մասին։ Այդ մասին նրանք հետո գրառում են արել X-ի իրենց միկրոբլոգում։

Ակտիվիստները պնդել են, թե 11 միլիոն եվրոյով գնված Մեսսիի առանձնատունը ապօրինի կառույց է, ապա դժգոհել են․ «ամենահարուստ խավի վրա, որը 1% է կազմում, նույնքան պատասխանատվություն է դրված ածխաթթու գազի արտանետումների համար, որքան   աղքատ խավի վրա,  որը բնակչության երկու երրորդն է կազմում»։

bottom of page