top of page

Սանոսյանը Խաչատուրյանին զեկուցել է՝ ինչ է անում իր գլխավորած նախարարությունը՝ հանուն «Խաղաղության խաչմերուկ»-ի

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Apr 29, 2024
  • 1 min read

Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հետևյալ բովանդակությամբ․

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին:Նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նախագահին է ներկայացրել նախարարության ենթակայության տակ գտնվող հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին:Գնել Սանոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին հայտնել է, որ նախարարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմանն առնչվող ոլորտներում և ենթակառուցվածքներում անհրաժեշտ միջոցառումների իրականացմանը և համապատասխան քայլեր է ձեռնարկում:Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին մանրամասն տեղեկատվության համար և պատրաստակամություն է հայտնել իր հնարավորությունների և լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նախարարության գործունեությանը»:

1/2782
bottom of page