top of page

Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ

Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, որ չի շփվում Ալլա Պուգաչովայի հետ նրա ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի պատճառով։

Նրա խոսքով՝ Գալկինը որոշել է, որ Կիրկորովը «չափից շատ է» Պրիմադոննայի կյանքում։ Նա նշել է, որ Մաքսիմը կնոջ առջեւ պայման է դրել, որպեսզի նրա նախկին ամուսինն «այլեւս չլինի նրա կյանքում»։«Նա է այս բեմադրության դիրիժորը, բեմադրողը, ռեժիսորը, ես վստահ եմ, եւ գիտեմ․ ինձ, պարզապես, մեր ընդհանուր ընկերներն են ասել, այդ ամենը արվել է նրա ձեռքերով»,-ասել է արտիստը «Новые русские сенсации» ծրագրում։Կիրկորովը դադարել է շփվել Պուգաչովայի հետ հինգ տարի առաջ, ինչպես իրեն թվում է՝ հորինված կոնֆլիկտի պատճառով։ Արտիստը խոստովանել է, որ փորձել է կարգավորել հարաբերությունները նախկին կնոջ հետ, բայց վերջինն անտեսել է նրա զանգերը։


1/1699
bottom of page