Ասեք՝ Աստված ջան, խնդրում ենք, մեզ ճիշտ ուղու վրա դիր, ինքն անպայման կդնի. ՔՊ-ական
- Armen Sukiasyan
- 6 days ago
- 1 min read

ՔՊ-ական Նարեկ Գրիգորյանը կոչ է անում «շատ մոտենալ Աստծուն, լինել հավատացյալ», որ հասկանալի լինի, թե ինչ է նշանակում Փաշինյանի ասած «հոգու աչքերը»։
«Եթե հաղորդակցվեք, ըստ այդմ, կհասկանաք»,- լրագրողներին ասաց նա։
ՔՊ-ականը «սովորեցրեց», թե եկեղեցում ինչպես աղոթել։
«Ցանկացած դեպքում մտեք եկեղեցի, աթողեք ու Աստծուն ասեք՝ Աստված ջան, խնդրում ենք, մեզ ճիշտ ուղու վրա դիր, ինքն անպայման կդնի»,- հավելեց Նարեկ Գրիգորյանը։
ՔՊ-ականի «հոգու աչքերով»՝ Նիկոլ Փաշինյանը հավատացյալ, բարեպաշտ ու պարկեշտ մարդ է։