top of page

«Հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում, խայտառակվե՛ք, կանգ մի առեք»

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jun 17
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հետևյալ բովանդակությամբ հրապարակում  է արել ֆեյսբուքյան իր էջում․

«Ինքնակոչ սրբադասվածը (որի պատկերը Մայր Աթոռի գանձարանում է) հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»։

Չեմ հասկանում՝ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։

Հայաստանը ծայրագավառ դարձնելու սրանց փորձերն ապարդյուն են։

Հ.Գ. Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների, արաաբրահամյանների և պիպոյահպատակ արբանյակներն ակտիվացել են։

Ինքնալուստրացիա մինչև վերջ։

Խայտառակվե՛ք, կանգ մի առեք»։

bottom of page