Վերջին կես տարում Ուկրաինայից հեռացել է առնվազն 500,000 երիտասարդ
- Armen Sukiasyan

- 2h
- 1 min read

Վերջին 6 ամիսների ընթացքում Ուկրաինայից հեռացել է առնվազն 500,000 երիտասարդ, պնդում է Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Նահորնյակը։
«Այս թվերը մեզ համար շատ վախեցնող են... Միայն այս երկու ամիսների ընթացքում մենք խոսում ենք երկրից հեռացած առնվազն կես միլիոն երիտասարդի մասին»,- ասել է Նահորնյակն ուկրաինական Novosti.LIVE հեռուստաալիքի եթերում։
Պատգամավորը պարզաբանել է, որ Վարշավայում բնակություն է հաստատել Ուկրաինայի երիտասարդ քաղաքացիների հսկայական թիվ։ Նա հավելել է, որ տեղի տաքսու վարորդների կեսն Ուկրաինայից են։
«Վարշավայի և Կիևի միջև միակ տարբերությունը էլեկտրաէներգիայի և ջեռուցման բացակայությունն է», - ընդգծել է Նահորնյակը։




















