Բժիշկները համաձայն չեն 20.000-30.000 դրամ աշխատավարձի հետ․ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել
- 22 hours ago
- 1 min read

MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ բժիշկների աշխատավարձը բավականին ցածրացել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո։ Բժիշկները բողոքում են՝ ստացել են 19000 դրամ, 23000 դրամ և այդպիսի անհիմն ցածր աշխատավարձեր։
ԱԺ-ի դիմաց հավաքված բժիշկները՝ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ, նամակ հանձնեցին բոլոր խմբակցություններին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու դիմումով։
Իսկ ահա այսօր ամբողջ «Ֆեյսբուք»-ը ողողվել է բժիշկների բողոքի ձայնով, նրանք միանում են «Բուժաշխատողների նախաձեռնող խմբին». կողմ են, որ համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի շրջանակներում վերանայվեն բժիշկների վարձատրության պայմանները:




















