«Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, հայ ժողովուրդն իր տարածքները և իր պետականությունը պահպանելու իրավունք ունի»․ Սերգեյ Պոտապկինը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում
Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամ Սերգեյ Պոտապկինը նույնպես Սուրբ ԱՆնա եկեղեցու բակում է․ «Ես այստեղ եմ՝ որպես Հայաստանի և Արցախի բարեկամ»,- ասաց նա՝ դիմելով հավաքվածներին։
Սերգեյ Պոտապկինը նշեց՝ առաջին անգամ Արցախ այցելել է 2016-ի քառօրյայից հետո։
«Ես տեսա ձեր հիանալի երկիրը։ Դրանից հետո բազմիցս եղել եմ Ստեփանակերտում, Արցախում, միշտ ասել եմ՝ այս երկիրը պետք է միայն խաղաղության մեջ ապրի։ Ես տեսա՝ ինչպես են այնտեղ ապրում մարդիկ, ինչպես են նրանք վերաբերվում իրենց հողին, իրենց տներին, իրենց քաղաքին։ Այնքան հրաշալի քաղաք էր Ստեփանակերտը․․․
Այն, ինչ տեղի ունեցավ սեպեմբերին, սարսափելի ողբերգություն է, այդպիսի բան չպետք է տեղի ունենար։
Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի, այդ իրավունքն ամեն ինչից վեր է։ Ինքնորոշման իրավունքից բացի, Արցախի ժողովուրդն այսօր արդարության հաստատման իրավունք ունի։ Արդարության այդ իրավունքը և՛ Արցախի բնակչությանն է, և՛ Հայաստանի ամբողջ ժողովրդինը։ Արդարության իրավունք և սեփական ձայնի իրավունք՝ իր տարածքները և իր պետականությունը պահպանելու։
Ես հավատում եմ, որ այս երկու իրավունքները կիրացվեն։ Ես մեծ հույս ունեմ, որ կրկին կայցելեմ Արցախ ու կտեսնեմ այն խաղաղ կյանքը, որը կար, և որ մարդիկ հնարավորություն կունենան վերադառնալ իրենց տներ»,- Սուրբ Աննա եկեղեցում իր խոսքն այսպես ամփոփեց Սերգեյ Պոտապկինը։
Comments