top of page

Շատ են փորձելու Փարաքարի դեպքը կապել իշխանության հետ, իզուր են լինելու այդ փորձերը. ՀՀ-ում ոչ ոք չի սպանվում և նույնիսկ ծեծ չի ուտում քաղաքական դիրքորոշման համար. Ալեն Սիմոնյան

Sep 24, 2025
1 min read

Մի շարք քաղաքական սպանությունների, Մարտի 1-երի,  Հոկտեմբերի 27-երի, ընտրություններ կեղծելու և քրեական ենթամշակույթի մեջ ապրած նախկին իշխանությունների ներկայացուցիչները և իրենց էժան սպասարկողները փորձում են ու դեռ շատ փորձելու են Փարաքարի ցավալի դեպքը կապել գործող իշխանության հետ, այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ ՔՊ-ականի՝ այդպես են անում, որպեսզի «իրենք իրենց միակ մարդասպանը, թալանչին, կեղծարարը չզգան, որպեսզի նախկին թալանչիներից փող վերցնելիս իրենց այդքան էլ մեղավոր չզգան և տարանջատվեն»։

«Բայց իզուր են եղել ու լինելու այդ փորձերը, Հայաստանում ոչ ոք չի սպանվում և նույնիսկ ծեծ չի ուտում իր քաղաքական դիրքորոշման համար, Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում և իշխանությունը որտեղ պարտվել է, զբաղեցնում է իր ընդդիմադիր մասը: Հայաստանում ոչ ոք անպատիժ չի մնում և բռնության յուրաքանչյուր դեպք ստանում է թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական:



Քաղաքական սպանությունները, հաշվեհարդարները և անպատժելիությունը վաղուց անցյալում են՝ ձեզ հետ միասին:

Խորին ցավակցությունս՝ մահացածների հարազատներին»,- գրել է Սիմոնյանը։


 
 
1/3798
bottom of page