«Կանացի, կրքոտ և սեքսուալ տեսահոլովակ է, բայց չափը չեմ ացնել». Իվետա Մուկուչյանը՝ «AY AY AY» նոր տեսահոլովակի մասին
- Armen Sukiasyan
- 5 days ago
- 1 min read

Իվետա Մուկուչյանի նոր տեսահոլովակը՝ «AY AY AY»-ը մի քանի օրում հավաքել է գրեթե 400 հազար դիտում և հավակնում է դառնալ այս աշնան գլխավոր հիթերից մեկը՝ ամառային տրամադրություն փոխանցելով։ Համացանցում մեծ քննարկում են առաջացրել նաև Իվետայի կերպարները, որոնց հեղինակը հենց երգչուհին է:
«Իհարկե, ունեմ թիմ, և ինձ հետ է միշտ Լիլիթ Ղազարյանը, սակայն այս բոլոր կերպարները ստեղծվում են իմ գաղափարների հիման վրա։ Օրինակ՝ շագանակագույն կերպարը ստանալու համար օգտվեցի իմ վինտաժ հագուստների պահեստից, շատ եմ սիրում հագուստը փոփոխելու գործընթացը։ Դե էլ ի՞նչ ինձ բնորոշ կերպար առանց ավանդական բոդիի։ Այդ հարցում չկատարեցի որևէ փոփոխություն, սա իմ իմիջի մի մասն է: Հատուկ ոչինչ չեմ անում»,-նշեց երգչուհին:
Նա անդրադարձավ նաև տեսահոլովակի համարձակությանը՝ հավելելով․ «Կարծում եմ՝ չափը չեմ ացնել։ Ներկայացրել ենք կանացի, կրքոտ և սեքսուալ տեսահոլովակ, բայց սահմանը չենք անցել։ Առհասարակ, բոլոր մարդկանց տրված է ընտրելու հնարավորություն՝ դիտել, լսել կամ հակառակը»,- Tert.am.Life-ի հետ զրույցում անկեղծացավ երգչուհին:
Նշենք, որ օրերս երգչուհին տեղադրել էր նաև backstage կադրեր՝ ներկայացնելով 2 օր տևած նկարահանումների ուրախ դրվագները:
Հավելենք, որ «AY AY AY» տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը։ Երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերի հեղինակ՝ Գրիգոր Կյոկչյանը, իսկ գործիքավորումը կատարել է Արթուր Արմենին։