top of page

«Ձեզնից ու ձեր ֆրակցիայից ավելի ուժեղ գանձ չկա, մենք գտել ենք մեր երազանքի գանձերը, դրա համար ձեզ փայփայում ենք, որ ձեր փայլն անընդհատ շողշողա». Փաշինյանը՝ Խամոյանին

Oct 1, 2025
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԻԵԴ նախագահի հետ քննարկել է արդարադատության ոլորտի պրոբլեմները, որոնք կան Հայաստանում։

«Անհատների մասին քննարկում չի եղել»,- ԱԺ-ում ասաց նա՝ պատասխանալով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ արդյոք ՄԻԵԴ նախագահի հետ քննարկե՞լ են դատավոր Արմեն Դանիելյանի հարցը։

«Եթե օրենք բռնաբարողը կարող է ձեր իշխանությունում պաշտոնի առաջխաղացում ունենալ, ապա պեդոֆիլներն էլ վաղը կարող են մանկապարտեզի վարիչ նշանակվել»,- դիմելով Փաշինյանին՝ ասաց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց, թե ընդդիմության՝ իշխանության եղած ժամանակ էր «պեդոֆիլը Հանրապետության N1 ներդրողն ու բարերարը»։

Խամոյանը Փաշինյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ հասկացավ, որ Արմեն Դանիելյանը «գանձ» է, Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Ձեր ասածը համարում եմ էժանագին սպեկուլյացիա, որովհետև, եթե գանձերի մասին ենք խոսում, ձեզնից ու ձեր ֆրակցիայից ավելի ուժեղ գանձ չկա, հետևաբար, մենք գտել ենք մեր երազանքի գանձերը։ Եթե գանձ եք փնտրում, նայեք հայելու մեջ, ձեզանից ավելի արժեքավոր գանձ մեզ համար գոյություն չունի, դրա համար մենք ձեզ փայփայում ենք, որ ձեր փայլն անընդհատ շողշողա»։

 
 
1/3798
bottom of page