top of page

Արամուսում ամուսիններին սպանել է 61-ամյա տղամարդը. նա ձերբակալվել է

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Oct 12
  • 1 min read
ree

Արամուսում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ կա մեկ ձերբակալված

«Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր կան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարել է Արամուսի 61-ամյա մի բնակիչ։ Նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների՝ Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ։

Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով 61-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունում։

 
 
1/3174
bottom of page