top of page

Արագածոտնում «Mercedes»-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կան վիրավորներ

  • Oct 23, 2025
  • 1 min read

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում 29-ամյա Նարեկ Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին ու մխրճվել դրանց մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց կյանքին վտանգ չի սպառնում:

 
 
1/3608
bottom of page