«Պատերազմում զոհվածներին դարձրել են անիմաստ կռվածներ, հարկատուներին՝ հերոսներ»․ Արշակ Սարգսյան
- Armen Sukiasyan

- 3 hours ago
- 1 min read

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանը սարքել են մի երկիր, որտեղ պատերազմում հաղթածներին սարքել են բանտարկյալներ, ռեվանշիստներ, իսկ գերիներին՝ հերոսներ։ Ամենայն հարգանքով գերիների հանդեպ, բայց ինձ համար հերոսը մեծագույն արժեք է։
Պատերազմում զոհվածներին դարձրել են անիմաստ կռվածներ, իսկ հարկատուներին՝ հերոսներ։
Ապառիկով փոշեկուլ գնողները դարձել են միլիոնատերեր, իսկ բնակչությանը դարձրել՝ տունգանքի մատերիալ։
Ասումա գազը թանկացել է, բրդեք ձեր մեքենաները։
Բանակում ծառայածներին դարձրել են «բանվոր», իսկ չծառայածներին՝ կառավարիչներ․․․»։




















