top of page

ԱՄՆ-ն կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար. Արաղչի

  • Mar 5
  • 1 min read

ԱՄՆ-ն կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«ԱՄՆ-ն հանցագործություն է կատարել ծովում՝ Իրանի ափերից 2000 մղոն հեռավորության վրա: «Dena» նավը, անձնակազմի 130 անդամներով, հարվածի է ենթարկվել միջազգային ջրերում՝ առանց նախազգուշացման: Հիշե՛ք իմ խոսքերը. ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար»,- գրել է նախարարը:

 
 
1/3752
bottom of page