Բժիշկն անվանել է կյանքը երկարացնելու միջոց
Իմունոլոգ Անդրեյ Պրոդեուս ռուսաան «Ապրիր առողջ» ծրագրի ժամանակ պատմել է, թե ինչպես երկարացնել կյանքը։
Բժիշկը նշեց, որ T-լիմֆոցիտները պատասխանատու են իմունային համակարգի առողջության համար, որը պաշտպանում է մարդուն վարակներից ու լուրջ հիվանդություններից։ «Որպեսզի այդ բջիջներն ավելի ակտիվորեն պաշտպանեն օրգանիզմը, անհրաժեշտ է պահպանել վիտամին D-ի նորմալ մակարդակը»,- ընդգծել է Պրոդեուսը։
«Ինչո՞ւ, քանի որ վիտամին D-ն օգնում է մեր T-լիմֆոցիտներին ակտիվ լինել ու չկորցնել հիշողությունը: Սա շատ կարևոր է»,- պարզաբանել է նա:
Նաեւ, իմունոլոգի խոսքով, անհրաժեշտ է վերահսկել երկաթի մակարդակը։ Ինչպես պարզաբանել է Պրոդեուսը, այս տարրը պատասխանատու է նաև իմունային բջիջների գործունեության համար։