top of page

Ռուսաստանը խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Լիբանանի հրթիռակոծումը

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Sep 24, 2024
  • 1 min read
ree

Մոսկվան խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից Լիբանանի դեմ իրականացված լայնածավալ ռազմական գրոհները, նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում՝ Բեյրութի ուղղությամբ իսրայելական կողմի վերջին հրթիռակոծությունների կապակցությամբ։

«Սեպտեմբերի 23-ին Իսրայելի ղեկավարությունը հայտարարեց ՑԱԽԱԼ-ի հարձակողական գործողության մեկնարկի մասին, որն ստացել է    «Հյուսիսի նետեր» անունը և  որի նպատակն է հռչակվել  «Հըզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքի ոչնչացումը: Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Լիբանանի տարածքին։ Գրոհի են ենթարկվել երկրի հարավում և արևելքում գտնվող տասնյակ բնակավայրեր։ «Հըզբոլլահ»-ն իր հերթին ակտիվ հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելում ռազմական օբյեկտների ուղղությամբ։

Խստորեն դատապարտում ենք Լիբանանի դեմ իրականացվող լայնածավալ ռազմական հարձակումները։ Հատուկ ընդգծում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ խաղաղ բնակչության դեմ ուղղված այս հարվածների անթույլատրելիության վերաբերյալ»,- նշված է մեկնաբանությունում։


1/3215
bottom of page