top of page

Անձրև, ամպրոպ ու մառախուղ. եղանակը՝ Հայաստանում

  • Sep 30, 2024
  • 1 min read

Երևանում հոկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

1/3587
bottom of page