6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. ՌԴ
- Oct 1, 2024
- 1 min read

Ռուսաստանի Դաշնության Պետրոպավլովսկ-Կամչատսկ քաղաքից 128 կմ հեռավորության վրա 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
«Հեռավորությունը Պետրոպավլովսկ-Կամչատսկից՝ 128 [կմ]։ Մագնիտուդ 6.3»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկրաշարժը տեղի է ունեցել 39,9 կմ խորության վրա։
ՌԴ ԱԻՆ տեղեկատվության համաձայն, երկրաշարժը զգացվել է մարզկենտրոնում մինչև չորս բալ ուժգնությամբ։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։




















