top of page

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը մտավ դատարան

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 1, 2024
  • 1 min read
ree

Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով քննչական կոմիտեն որոշում է կայացրել, գրում է Armlur.am-ը։

Գործով նախաքնության ավարտ է հայտարարվել ու գործը ուղարկվել է դատարան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 հասցե էր գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր հորաքրոջն ու դստերը տեսակցության: Հանդիպումը ավարտելուց հետո, երբ շենքից դուրս էր եկել, դիմացի շենքի 9-րդ հարկից խնձոր էին նետել Փաշինյանի ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել էին, որ իրենց ուղղությամբ նռնակ է գալիս և անմիջապես պառկել էին գետնին։

Հետո գործի էին անցել իրավապահները, Ռուբինյանց 2/2 շենքում սկսել էին խուզարկություն։ Խուզարկության արդյունքում խնձորը նետելու կասկածանքով ձերբակալվել էր 71-ամյա Ալբերտ Առստամյանը։ Դեպքից հետո փաստաբան Ռուման Երիցյանը հայտարարել էր,   Ալբերտ Առստամյանի ընտանիքի անդամներին՝ 2 աղջկան և թոռնուհուն  նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ, տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել են մինչև առավոտյան 07։00-ն։ Վերջինիս բնակության վայրը, մանկահասակ երեխաների ներկայությամբ, ենթարկել են խուզարկության՝ խնձոր գտնելու նպատակով։

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։

Նրա նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։


1/3214
bottom of page