top of page

«Դեմ ենք նոր երկաթե վարագույրին»․ Սլովակիան ներկայացված կլինի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը

May 6, 2024
1 min read

Սլովակիան ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը կներկայացնի Ռուսաստանում այդ երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարը, հայտնել է TASR գործակալությունը՝ հղում անելով Սլովակայի ԱԳ նախարարությանը։

«Սլովակիան հասկանում է իրավիճակի բարդությունը, սակայն  դեմ է նոր «երկաթե վարագույրի» ստեղծմանը։ Նույն դիրքորոշումն են հաստատում այն եվրոպական պետությունները, որոնք երդմնակալությանը կուղարկեն իրենց դիվանագիտական ​​ներկայացուցիչներին»,- հայտարարել են Սլովակիայի ԱԳՆ-ից։


1/3798
bottom of page