top of page

«Որևէ առնչություն չունենք Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվամբ ստեղծված կրիպտոարժույթի հետ»․ «Սրբազան պայքար»

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 8, 2024
  • 1 min read
ree

«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ մեզ համար անհայտ մարդիկ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվամբ կրիպտոարժույթ են ստեղծել և զբաղվում են դրա վաճառքով՝ իբր թե ի աջակցության մեր պայքարի։

Հայտնում ենք, որ այդ կրիպտոարժույթի հետ որևէ առնչություն չունենք, չգիտենք ովքեր և ինչ նպատակով են իրականացնում դրա վաճառքը։

Հորդորում ենք զգույշ լինել համացանցում և Սրբազան Պայքարի նախաձեռնությունների մասին տեղեկություններ ստանալ բացառապես մեր պաշտոնական էջերից»։

1/3213
bottom of page