top of page

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը էապես չի փոխվի

Oct 8, 2024
1 min read

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 16-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայգոսհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Մնացած օրվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +25+27։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +17+22,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+24,

Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +17+22,

Լոռի՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +20+24,

Տավուշ՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +23+26,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +17+20,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +22+25,

Արարատ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +26+28,

Արմավիր՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +26+28,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +18+21,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +26+30,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +21+24:

1/3798
bottom of page