top of page

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 18, 2024
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 18-ին, ժամը 08:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայից դեպի Էրեբունի փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel», «Jeep» (վարորդ՝ Տ․ Ա․) և «Lada » (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

1/3212
bottom of page