top of page

Պատրաստ ենք պատասխան հարված հասցնել Իսրայելին․ Ֆադավի

Nov 6, 2024
1 min read

Իրանում կրկին հայտարարել են, որ պատասխան հարված են հասցնելու Իսրայելին։ Հայտարարությունը հնչել է ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորականի կողմից։

«Իսրայելը չի կարող դիմակայել Իրանին և Դիմադրության ուժերին, որոնք պատրաստ են պատասխան հարված հասցնել նրան՝ հոկտեմբերի 26-ին Իրանի դեմ ձեռնարկած գործողության համար»,- մասնավորաապես,  հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի տեղակալ, ծովակալ Ալի Ֆադավին։

«Իրանը և Դիմադրության ճակատը պատրաստ են, իսկ Իսրայելը չի ​​կարող  դիմակայել մեզ և պետք է սպասի մեր պատասխանին»,- Ֆադավիի խոսքերն է մեջբերել ISNA գործակալությունը։

1/3798
bottom of page