top of page

Մասնագետները երկարակեցության համար կոչ է արել հետևել «ռուսական սննդակարգին»

Վերականգնող բժիշկ Սերգեյ Ագապկինը և գերոնտոլոգ Սվետլանա Տրոֆիմովան «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում կոչ են արել հետևել «ռուսական սննդակարգին»։

Նրանք խորհուրդ են տվել սննդակարգում ներառելով որոշ մթերքներ։ 

«Դեռևս սննդակարգի էթնիկ բաղադրիչը շատ կարևոր բաղադրիչ է առողջության և երկարակեցության պահպանման համար», - ասել Տրոֆիմովան: Ռուսական սննդակարգում ընդգրկված մթերքների թվում մասնագետները ներառել են շաղգամը, խնձորի պաստիլան, թթու կաղամբն ու թթված կաթը (պրոստոկվաշա):

Ագապկինը նշել է, որ շաղգամը պարունակում է գլյուկոզինոլատներ, որոնք դրական են ազդում անոթների պատերի վրա և կանխում աթերոսկլերոզի զարգացումը։ Տրոֆիմովան հավելել է, որ արմատային բանջարեղենը պարունակում է նաև սուլֆորաֆան, որը հայտնի է իր հակաքաղցկեղային հատկություններով։

Խնձորի պաստիլան, ըստ բժիշկների, պարունակում է պեկտին, որը դանդաղեցնում է շաքարների կլանումը։ Թթու կաղամբը պարունակում է կոլագեն, որն անհրաժեշտ է առողջ մաշկի, եղունգների և մազերի համար։ «Իսկ պրոստոկվաշան պարունակում է մեծ քանակությամբ կալցիում և ֆոսֆոր, որոնք օգտակար են ոսկորների ամրությունը պահպանելու համար»,- ընդգծել է Տրոֆիմովան։

bottom of page