top of page

Արագածոտնի հատուկ պահպանվող տարածքում հրդեհվել են վթարից տեղափոխված մեքենաներ․ Shamshyan

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 15, 2024
  • 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի Ծաղկահովիտի հատուկ պահպանվող տարածքում։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ծաղկահովիտի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։



Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանված Արթիկ-Երևան երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель», «Opel» և «Honda» մակնիշի ավտոմեքենաներում։



Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։



Գ․ Շամշյանի տեղեկություններով հրդեհված ավտոմեքենաները հատուկ պահպանվող տարածք էին տեղափոխվել ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի քննիչների հանձնարարականով և նշված ավտոմեքենաները տարբեր օրերին  մասնակցություն են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարների։

bottom of page