top of page

Եթե ​​պատանդներն ազատ չարձակվեն մինչև 2025-ի հունվարի 20-ը, Մերձավոր Արևելքում դժnխք կսկսվի. Թրամփ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Dec 3, 2024
  • 1 min read

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման մոտ պահվող իսրայելցի պատանդներն ազատ չարձակվեն նախքան իր երդմնակալությունը, Մերձավոր Արևելքում «դժոխք կսկսվի»: Այս մասին նա գրել է իր Truth Socialսոցիալական ցանցում։«Բոլորը խոսում են պատանդների մասին, որոնք այդքան դաժանորեն, անմարդկային և ամբողջ աշխարհի կամքին հակառակ պահվում են Մերձավոր Արևելքում։ Բայց այս ամենը  խոսակցություն է առանց գործողություն: Եվ ուրեմն իմացեք, որ եթե պատանդներն ազատ չարձակվեն մինչև 2025 թվականի հունվարի 20-ը, երբ ես հպարտորեն ստանձնեմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը, Մերձավոր Արևելքում դժոխք կսկսվի նրանց համար, ովքեր իրականացրել են մարդկության դեմ այս վայրագությունները», - ասել է Թրամփը։Նա ընդգծել է, որ «պատասխանատուներն ավելի շատ կտուժեն»: «Հիմա ազատ արձակե՛ք պատանդներին», - գրել է նա։

Գազայի հատվածում մարտերը շարունակվում են ավելի քան մեկ տարի։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի հարավային շրջանների վրա հարձակումից հետո: Այն ժամանակ ՀԱՄԱՍ-ը սպանել է ավելի քան 1200 մարդ,  250-ին՝ գերեվարել։ Ըստ իսրայելական հետախուզության՝ ներկայում պատանդներից ողջ է մնացել 100-ից պակաս մարդ:

1/2642
bottom of page