Սուրիկ Խաչատրյանի որդին կալանքից ազատվել է
Dec 19, 2024
1 min read

Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը կալանքից ազատվել է։
Նրա նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցով, գրել են ԶԼՄ-ները։
Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու համար։




















