top of page

Թրամփը հանդիպել է Իտալիայի վարչապետի հետ և նրան «ֆանտաստիկ կին» անվանել

Jan 5, 2025
1 min read

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ժամանել է ԱՄՆ, որտեղ հանդիպել է  նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հանդիպումը կայացել է Թրամփի երդմնակալության արարողությունից 2 շաբաթ առաջ՝ Ֆլորիդայում գտնվող «Մար ա Լագո» կալվածքում:



Թրամփն ու Մելոնին միասին ընթրել են ու քաղաքական հարցեր քննարկել, գրում է dw.com-ը:



Թրամփն Իտալիայի վարչապետին «փոթորկի պես Եվրոպան և մնացած բոլորին գրաված ֆանտաստիկ կին» է անվանել:



Հայտնի է, որ Թրամփին «Մար ա Լագո»-ում արդեն այցելել են Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեին, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Հունգարի վարչապետ Վիկտոր Օրբանը:

1/3798
bottom of page