top of page

Երևանում բախվել են «Ford Mustang»-ը և «Ford Transit»-ը. կա տուժած

Jan 27, 2025
1 min read

Երեկ՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Գայի պողոտայում բախվել են «Ford Mustang» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները: 


 


Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն: 


 


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 


 


Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:


 


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը: 


 


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Ford Transit»-ը եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, երբ «Ford Mustang»-ը բախվել է նրա հետնամասին, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին: 

 
 
1/3798
bottom of page