top of page

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ

Feb 5, 2025
1 min read

Տեղեկացնում եմ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,- գրել է նա:

«Մեզ մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում են կատարվում քննչական գործողությունները քաղաքապետարանում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

«Կան ձերբակալված անձինք, այդ թվում՝ քաղաքապետարանից: Այլ մանրամասներ այս պահին չենք կարող հայտնել՝ նախաքննության շահերից ելնելով»,- ասաց նա:

 
 
1/3798
bottom of page