top of page

Քաղաքապետարանում ձերբակալված անձանցից 4-ը կալանավորվել է. Հակակոռուպցիոն կոմիտե

Feb 6, 2025
1 min read

Երեկ Երևանի քաղաքապետարանից ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում հայտնեցին  ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Բոլոր միջնորդությունները բավարարվել են և նրանց նկատմամբ կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց։

Կոմիտեից հայտնեցին, որ կալանավորված անձանցից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ են։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։

Նա նշել էր, որ քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով։


 
 
1/3798
bottom of page