top of page

Թրամփն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը․

  • Feb 9, 2025
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և դրա կարգավորման հնարավոր ուղիները։ Այս մասին Թրամփը հայտարարել է New York Post-ին տված հարցազրույցում։

«Ես կգերադասեի ոչինչ չասել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան է տևել խոսակցությունը։

Նա նաև ասել է, որ կնախընտրեր չհրապարակել Պուտինի հետ իր զրույցի տևողությունն ու մանրամասները։ Սակայն Թրամփը նշել է, որ ՌԴ նախագահն անհանգստացած է զոհերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ ՌԴ նախագահը «իրոք հոգ է տանում» այս հարցի մասին, և որ ինքը «ցանկանում է, որ մարդիկ դադարեն մահանալ»։

Թրամփը նաև նշել է ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու կոնկրետ ծրագրի առկայությունը և հույս է հայտնել դրա արագ իրականացման համար՝ հավելելով. «Ուկրաինայում այսպիսի սարսափելի պատերազմ է։ Ես ուզում եմ վերջ տալ»:

Թրամփն ասել է, որ զրույցի ընթացքում Պուտինին ասել է, որ ցանկանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ 500 միլիոն դոլարի գործարք կնքել՝ Ուկրաինայում հազվագյուտ հանքանյութերի և գազի հասանելիության համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Թրամփը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն կշարունակի օգնություն տրամադրել Ուկրաինային՝ հազվագյուտ հանքանյութերի մատակարարման դիմաց:

 
 
1/3428
bottom of page