Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա. նախատեսված է Մակրոնի հետ հանդիպում
Feb 10, 2025
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ:
Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:
Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:




















