top of page

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում «Hyundai»-ն բախվել է պաշտպանիչ բետոնե հատվածին և կողաշրջվել

Feb 26, 2025
1 min read

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:40-ի սահմաններում  «Hyundai» մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց»  օդանավակայանի տարածքում բախվել է բետոնե պաշտպանիչ հատվածին և կողաշրջվել: 


 


Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 


 


Բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է բժշկական օգնությունից: 



Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

 
 
1/3798
bottom of page