top of page

Ինդոնեզիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Mar 1, 2025
1 min read

Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ամբոն քաղաքից 375 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 355 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 151 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

 
 
1/3798
bottom of page